Բարի գալուստ հյուրանոց Արցախ
Արցախ հյուրանոցը կառուցվել է տեր և տիկին Յուրի և Գալինա Ղազարյանների նախաձեռնությամբ և միջոցներով:
Հյուրանոցը կառուցվել է քաղաքի կենտրոնից ոչ հեռու, հանգիստ ու անաղմուկ վայրում: Այն կրում է «Արցախ» անունը, թանկագին մի անուն մեր ազգի համար, որ խորհրդանիշն է մեր հնագույն մշակույթի, որն արտասանելիս հպարտությամբ ենք լցվում: Ջանք ու եռանդ չենք խնայել մեր հյուրերին հրամցնելու Արցախյան հյուրասիրությունն ու հոգատարությունը:
Մեր անձնակազմը
Արցախ հյուրանոցը ապահովված է վերապատրաստված, կարգապահ ու հոգատար անձնակազմով: Մենք առաջնորդվում ենք մեր մասնագիտական հմտություններն անընդհատ բարելավելու սկզբունքով: Արցախ հյուրանոցի ամբողջ անձնակազմը երաշխավորում է Ձեր ապահով ու որակյալ հանգիստը:
Հյուրանոցի տեղակայումը
Հասցե ք.Երևան, փ. Սևանի 116
Հեռավորությունը Հանրապետության հրապարակից 3 կմ
ՀեռավորությունըԶվարթնոց օդանավակայանից 10 կմ
Հեռավորությունըերկաթուղային կայանից 1 կմ
Սենյակների քանակը 36
Մեկտեղանոց համարներ 9
Երկտեղանոց համարներ 27
Հյուրանոցի հնարավորությունը 80 հոգու համար է:
Ժամանում 14:00
Մեկնում 12:00
Հյուրանոցի հարմարությունները
Հյուրանոցի մաքրության խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է: Հյուրանոցն ապահովված է շուրջօրյա տաք ջրով, ջեռուցման , զովացման համակարգով ու օդորակիչներով: Հյուրանոցն ունի նաև հակահրդեհային համակարգ, վերելակ, ուղեբեռի պահպանման սենյակ, հուշանվերների վաճառքի կետ և բանկոմատ:
Սրահում դուք կարող եք ծանոթանալ ամենօրյա թերթերին: Հյուրանոցում առկա է մինի բար (սառնարան),անձնական սեյֆ, ինչպես նաև էկոլոգիապես մաքուր և հարմար ներքնակներ: Հյուրանոցն ունի բիզնես անկյուն, կոնֆերենց դահլիճ և բանակցման սենյակ գործնական հանդիպումներ կազմակերպելու համար: Անվճար Wi-Fi ինտերնետ կապը հասանելի է հյուրանոցի բոլոր հատվածներում:
Հյուրանոցում կան հատուկ սենյակներ ծխողների և չծխողների համար: Կա նաև շուրջօրյա, անվճար ստորգետնյա ավտոկայանատեղի մեքենաների համար:
Հյուրանոցի ծառայություններ
Հյուրերի դիմավորում և ճանապարհում բարձրակարգ մեքենաներով: Հյուրերի դիմավորում հյուրանոցում, ինֆորմացիայի տրամադրում, «հիշեցման զանգ» ծառայություն, լվացքատան ծառայություններ, ուղեբեռի պահպանման ծառայություն: Ձեր խնդրանքով առկա են նաև ֆաքսի և զանգի ծառայություններ: Կա նաև Էքսկուրսիաների, համերգների և ներկայացումների տոմսեր ձեռք բերելու հնարավորություն:
Կփորձենք հնարավորինս անմոռանալի դարձնել Ձեր հանգիստը մեր հյուրանոցում:
Հեռախոս: +374 10 44 99 39 / +374 10 44 91 99
Հասցե: Սեւան 116 փ., Երեւան, Հայաստան
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։